Դմանիսիի քաղաքապետն ասում է, որ հանձնաժողովը կուսումնասիրի Շախմարլո գյուղում երկրաշարժից տուժած տան վիճակը, որից հետո ընտանիքին փոխհատուցում կտրվի
Վրաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Դմանիսիի մունիցիպալիտետի Շախմարլո գյուղում փլուզվել է Շաբան Կոջաևի տան պատը։ Ժամանակավորապես դադարեցվել է նաև մի քանի գյուղերի էլեկտրամատակարարումը։
Դմանիսիի մունիցիպալիտետի քաղաքապետ Կոբա Մուրադաշվիլին Շախմարլո գյուղում էր։ Նա ասաց, որ հանձնաժողովը կուսումնասիրի տան կայունությունը, պատճառված վնասը, որից հետո ընտանիքին կփոխհատուցվի։
Թբիլիսիի ժամանակով մոտավորապես 22:25-ին Դմանիսիի մունիցիպալիտետում ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես մեզ հայտնեցին Սեյսմոլոգիայի կենտրոնից, տեղի է ունեցել մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս փուլում մենք Դմանիսիի մունիցիպալիտետի Շախմարլո գյուղում Շաբան Կոջաևի ընտանիքում ենք, որտեղ փլուզվել է տան պատը։ Մենք ուսումնասիրել ենք տան ներկայիս կայունությունը, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով և անպայման կփոխհատուցենք վնասը»,- ասել է Կոբա Մուրադաշվիլին։
Փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ժամը 22:25-ին Վրաստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ։