Դմանիսիի ավագանու նախագահ է ընտրվել Պաատա Ղուլիաշվիլին
Դմանիսիի ավագանու նախագահ է ընտրվել Պաատա Ղուլիաշվիլին

Դմանիսիի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել իշխող կուսակցության անդամ Պաատա Ղուլիաշվիլին։ Նիստին մասնակցել են «Վրացական երազանքի» 15 պատգամավորներ և «Ազգային շարժման» մեկ անդամ Ռամիզ Ռամազանովը։ Ղուլիաշվիլիին աջակցել է 16 պատգամավոր։

Քաղաքային խորհուրդն այսօր նախագահի առաջին տեղակալ է ընտրել Ռամիզ Ռամազանովին։

Ռամազանովն այսօր նիստից առաջ ասել է, որ շարունակելու է աշխատել որպես քաղխորհրդի անկախ անդամ և նշել, որ չի միանալու «Ազգային շարժման» բոյկոտին։ Նա ասաց, որ օգտագործելու է բնակչության վստահությունամբ ստացած մանդատը:

Անցյալ շաբաթ ավագանու նիստը չեղարկվեց քվորումի բացակայության պատճառով։ Նիստին ներկա էին «Վրացական երազանքի» ընդամենը 15 պատգամավոր, մինչդեռ քվորումի համար անհրաժեշտ էր 16 պատգամավորի մասնակցություն։

Դմանիսիի սակրեբուլոն ունի 15 պատգամավոր «Վրացական երազանքից», 13՝ «Ազգային շարժումից», մեկը՝ «Առաջընթացից», մեկը՝ անկախ պատգամավոր։