Ճապոնիայի կայսրը պատրաստվում է գահից հեռանալ
Ճապոնիայի կայսրը պատրաստվում է գահից հեռանալ

գահաժառանգ Նարուհիտոյի օգտին կհրաժարվի 2019 թվականի ապրիլի 30-ին: Այս մասին հայտարարվել է կայսերական ընտանիքի գործերով հանձնաժողովի նիստի արդյունքներով, հայտնում է Reuters-ը: Նարուհիտոն կգահակալի 2019-ի մայիսի 1-ից:

Ճապոնիայի կայսեր հրաժարականը վերջին 200 տարում տեղի է ունենում առաջին անգամ. վերջին անգամ նման բան եղել է 1817 թվականին: 83-ամյա Ակիհիտոն Ճապոնիայի 125-րդ կայսրն է, նա կառավարում է 1989 թվականից:

Կայսերական ընտանիքի հարցերով հանձնաժողովի նիստը 25 տարում առաջին անգամ է հրավիրվել: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում իշխանության բոլոր թեւերի ներկայացուցիչները, այն ղեկավարում է վարչապետ Սինձո Աբեն: