Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Անակլիայի նավահանգստի շինարարական աշխատանքները
Վրաստանում գործող դեսպանները, դեսպանության ներկայացուցիչները և Վրաստանում ՄԱԿ-ի կանանց կազմակերպության ներկայացուցիչներն ուսումնասիրել են Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարության և ծովի հատակից ավազի դուրսբերման աշխատանքները:
Նրանք գտնվում էին աշխարհի ամենամեծ խորացնող «Աթենա» նավի վրա: Արդեն դուրս է բերվել մոտ 4 մլն խորանարդ մետր ավազ, որը տեղափոխվել է ցամաք:
Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին մանրամասն ծանոթացրել են նախագծի ընթացքի և ապագա ծրագրերի հետ: