Դիտորդ Ջեյ Պատել. Ընտրությունները անցկացվում են պրոֆեսիոնալ կերպով, ընտրական գործընթացը դրական է ընթանում
Դիտորդ Ջեյ Պատել. Ընտրությունները անցկացվում են պրոֆեսիոնալ կերպով, ընտրական գործընթացը դրական է ընթանում

Հիմնարար իրավունքների կենտրոնի դիտորդ Ջեյ Պատելի խոսքով՝ Վրաստանում ընտրությունները անցկացվում են պրոֆեսիոնալ կերպով, ընտրական գործընթացը դրական է ընթանում։

«Ընտրությունները ընթանում են կայուն, դրական և պրոֆեսիոնալ։ Տեղամասերը կառավարվում են արդյունավետ, ինչպես նախատեսված էր։ Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր քաղաքում մոտեցումները բավականին նման են, չնայած այստեղ՝ Քութայիսում, մեծ ոգևորություն կա», – նշել է Ջեյ Պատելը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում անցկացվում են հոկտեմբերի 4-ին։

Երկրում գործում է 3 061 ընտրատեղամաս, որոնցից 2 284-ը կլինեն էլեկտրոնայացին, իսկ 777-ը՝ ավանդական, այդ թվում՝ տասը բացառիկ ընտրատեղամասեր, որոնք տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում։

Մունիցիպալ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 513 818։

Հոկտեմբերի 4-ի ընտրություններին գրանցվել է 12 քաղաքական կուսակցություն։