Դիտորդ Ալեն Ժան Մարի Ավրիլ. Տարածված կարծիք կար, որ Վրաստանում ընտրությունները կատարյալ չէին անցկացվում, ինչը իրականում այդպես չէ

12:12, 04.10.2025

Տարածված կարծիք կար, որ Վրաստանում ընտրությունները կատարյալ չէին անցկացվում, ինչը իրականում այդպես չէ, – ասաց Ֆրանսիայից միջազգային դիտորդ Ալեն Ժան Մարի Ավրիլը։

Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ գտնվում են ընտրատեղամասերում և նրանք գոհունակություն են հայտնում ընթացող գործընթացից։

«Սա մեր այցելած հինգերորդ ընտրատեղամասն է, կարծում եմ՝ կայցելենք ևս հինգը։ Այն լավ կազմակերպված է։ Ես Ֆրանսիայից եմ, և մենք այդքան բարդ վերահսկողական համակարգեր չունենք։ Մենք բոլորս եկել ենք տարբեր երկրներից և լսում ենք ձեր երկրի մասին լուրերը։ Յուրաքանչյուր ընտրատեղամասում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կան։ Ես հարցրեցի նրանց, թե արդյոք գոհ են ընտրություններից, արդյոք գործընթացը լավ է ընթանում։ Բոլորն էլ դրական պատասխանեցին։ Նրանք որևէ մեկնաբանություն չունեին կազմակերպվածության վերաբերյալ։ Շատ տարօրինակ է, երբ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին նման հարցեր ես տալիս, նրանք ոչ մի բացասական բան չունեն ասելու, և երբ մենք վերադառնում ենք, ավելի ուշ լսում ենք, որ ընտրական գործընթացն այդքան էլ կատարյալ չի եղել։ Սա շատ տարօրինակ է», – ասաց Ալեն Ժան Մարի Ավրիլը։

Նմանատիպ