Դիտավորյալ սպանության մեղադրանքով ոստիկանությունը Բաթումիում ձերբակալել է մեկ անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել 1996 թվականին ծնված Դ.Դ.-ին: Նա ձերբակալվել է Բաթումիում՝ կանխամտածված սպանության մեղադրանքով:
Գերատեսչության տվյալներով, հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատիժ՝ 7-ից 15 տարի ազատազրկում:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս տարվա հուլիսի 21-ին, վեճի ժամանակ, մեղադրյալը սառը զենքի միջոցով մահացու վիրավորել է Բաթումիում գործող սրճարաններից մեկի անվտանգության աշխատակիցներից մեկին՝ 1964 թ. ծնված Ջ.Բ.-ին, և փախուստի դիմել դեպքի վայրից:
Դեպքից մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին:
Դիտավորյալ սպանության փաստը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով», – ասված է ՆԳՆ հայտարարության մեջ: