Դիտավորությամբ սպանության համար ձերբակալվել է մեկ անձ
Դիտավորությամբ սպանության համար ձերբակալվել է մեկ անձ

ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Դիդուբե-Չուղուրեթիի գլխավոր բաժնի աշխատակիցները ձերբակալել են 2002 թվականին ծնված Գ.Ի.-ին։ Նա ձերբակալվել է Թբիլիսիում՝ դիտավորյալ սպանության մեղադրանքով։

Նախարարությունից հայտնում են, որ հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։

Քննությամբ պարզվել է, որ այս տարվա մայիսի 22-ին մեղադրյալը եւ 2003 թվականին ծնված Շ.Ք.-ն հանդիպել են միմյանց, որպեսզի պարզեն սոցիալական ցանցում սկսված տարաձայնությունները։

Փոխադարձ վիճաբանության հիման վրա Գ.Ի.-ն սառը զենքով վիրավորել է երիտասարդին և դեպքի վայրից դիմել փախուստի։

Վիրավորը բուժհաստատությունում մահացել է:

Իրավապահները դեպքից անմիջապես հետո ձերբակալել են մեղադրյալին։

«Դիտավորյալ սպանությունը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով»,- ասվում է տեղեկատվության մեջ։