Disney-ը 75 մլրդ դոլարով գնել է Մերդոկի 21st Century Fox-ը
Disney-ը 75 մլրդ դոլարով գնել է Մերդոկի 21st Century Fox-ը

Գործարքը, որի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս, վերջ կդնի 86-ամյա Մերդոկի ավելի քան կեսդարյա ընդարձակմանը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Մերդոկը  21 տարեկանում հորից ժառանգություն ստացած  ավստրալիական թերթը, վերածել էր լուրերի և կինոֆիլմերի արտադրության կոնգլոմերատի։ Համաձայն պայմանագրի, բոլոր Fox ակցիաները, որոնք կվաճառվեն Disney-ին, այդ թվում՝ Twentieth Century Fox կինո- և հեռուստաստուդիան, կաբելային ցանցերն ու միջազգային գործարքները, գնահատվել են 29 դոլարի չափով մեկ արժեթղթի համար, հայտնում է աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ, Fox-ի մնացած ակտիվները՝ լուրերն ու սպորտը, կառաջարկվեն գործող բաժնետերին, որը կգնահատվի հավանաբար 11 դոլար ամեն ակցայի համար։

Fox ընկերությունը ավարտել է վաճառքը չորեքշաբթի 32,75 դոլարով, սրա հետ մեկտեղ շուկայական կապիտալիզացիան կազմել է 60 մլրդ։ Առաջին անգամ գործարքի ճշգրիտ պայմանները The Wall Street Journal պարբերականն է հրապարակել։

Մերդոկը գործարքի ավարտից հետո մտադիր է կենտրոնանալ լրատվական բիզնեսի վրա, որը նրա գլխավոր զբաղմուքն է եղել ամբողջ կյանքի ընթացքում։ Ավստրալիայում ծնված Մերդոկը  1952 թվականին ժառանգել է հոր բիզնեսը և այն երկար տարիների ընթացքում  ձևափոխել է, գնելով ոլորտի առաջատարներին՝ Wall Street Journal-ը, London Times-ը и 20th Century Fox կինոստուդիան։

Մերդոկի կողմից իր ակտիվների վաճառքը,այլ ոչ թե նորի ձեռք բերումը անսպասելի էր շատերի համար։ Սպասվում էր, որ նա իր ձեռնարկությունը կփոխանցի իր որդիներին՝ Ջեյմսին և Լաքլանին։

Disney-ը ամբողջ ուժով փորձում է ամրացնել իր հեռուստատեսային բիզնեսը, որ թուլացնի ESPN մարզական ալիքի  դիրքերի նկատմամբ առկա ճնշումը ։