Դիպուկահարների պատրաստման դպրոցի հրահանգիչները հեռահար հրաձգության դասընթաց են անցկացրել ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի զինվորների համար
Դիպուկահարների պատրաստման դպրոցի հրահանգիչները հեռահար հրաձգության դասընթաց են անցկացրել ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի զինվորների համար

Վրաստանի պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի դիպուկահարների պատրաստման դպրոցի հրահանգիչները համատեղ փոխանակման զորավարժությունների (JCET) շրջանակներում ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի զինծառայողների համար հեռահար հրաձգության դասընթաց են անցկացրել, որը տեւել է երկու շաբաթ: Տեղեկությունը տարածում է ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ ցուցադրական զորավարժությունն անցկացվել է մայոր Գելա Ճեդիայի անվան հատուկ գործողությունների ուսումնական կենտրոնի հրաձգարանում:

«Զորավարժությունների ընթացքում զինծառայողները սթրեսային պայմաններում տարբեր հեռավորությունների վրա կատարել են հրաձգային վարժություններ և բարձր գնահատականներ ստացել կարգավար-դիտորդներից»,- նշվում է տեղեկատվության մեջ։

ՊՆ տեղեկատվության համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականների համար դիպուկահարների պատրաստման դասընթացը Վրաստանում անցկացվել է երկրորդ անգամ։ Ֆրանսիական լեգեոնն այս զորավարժությանը մասնակցել է երկրորդ անգամ։