«Դինամո Թբիլիսին» ժամանակավորապես չի լինի Վիտալի Դարասելիայի գավաթի կազմակերպիչը #1TVSPORT
«Դինամո Թբիլիսին» մի քանի տարի այլևս չի լինի Վիտալի Դարասելիայի անվան մրցաշարի կազմակերպիչը, հաղորդում է թբիլիսյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ձեռք բերված երկարաժամկետ պայմանավորվածության հիման վրա Sports Orient-ը կտնօրինի միջազգային մրցաշարի կազմակերպչական և մեդիա իրավունքները առաջիկա երեք տարիների ընթացքում։
Լեգենդար Վիտալի Դարասելիայի գավաթը 2016 թվականից ի վեր անցկացվել է հինգ անգամ և ճանապարհ է բացել դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ բազմաթիվ վրացի և արտասահմանցի պատանիների համար։ Հենց այս մրցաշարում առաջին անգամ իրենց դրսևորեցին Գիորգի Մամարդաշվիլին, Խվիչա Կվարացխելիան, Գիորգի Չակվետաձեն, Զուրիկո Դավիթաշվիլին, Թեուն Կուպմայներսը, Լամարե Բոգարդը, Վրաստանի ազգային և տարիքային խմբի տասնյակ անդամներ։
2024 թվականին Դարասելիայի գավաթը կանցկացվի այլ ձևաչափով՝ նոր վայրում։ Մասնակից թիմերը, երկրպագուները, լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու ֆուտբոլային մենեջերները մրցաշարի շրջանակներում սպասում են բազմաթիվ նորությունների, որոնք զգալիորեն կնպաստեն վրացական ֆուտբոլի ներուժը ցուցադրելուն։
Միջազգային մրցաշարը կունենա նաև դեսպան՝ լեգենդար ֆուտբոլիստ, ով կմասնակցի թիմերի և նրանց ներկայացուցիչների հետ շփմանը և կխոսի մրցաշարի կարևորության, մանկապատանեկան ֆուտբոլի խթանման և նմանատիպ միջոցառումների անհրաժեշտության մասին:
Երկրպագուներն ու լրատվամիջոցները առաջիկա օրերին Sports Orient-ի և Թբիլիսիի «Դինամո»-ի սոցիալական ցանցերի միջոցով կստանան 2024 թվականին կայանալիք «Դարասելիայի գավաթի» հետ կապված նորություններ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։