«Դինամո Թբիլիսին» և Վրաստանի Առաջին ալիքը րոպեներ առաջ ավարտել է բանակցությունը հոլանդական կողմի հետ:
Կա համաձայնություն, որի համաձայն, վաղը, օգոստոսի 8-ին, 21:30-ին Վրաստանի Առաջին ալիքը ռեպորտաժ կցուցադրի Ռոտերդամից, որտեղ միմյանց կհանդիպեն «Ֆեյենոորդը» և «Դինամո Թբիլիսին»:
«Ֆեյենոորդը» և «Դինամո Թբիլիսին» միմյանց դեմ խաղալու են Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի առաջին խաղում: