«Դինամո Թբիլիսին» նոր մրցաշրջանին կհավաքվի թարմացված կազմով, իսկ թիմն արդեն լքել է յոթ խաղացող,- հաղորդում է ակումբի կայքը։
«Մի քանի օրից թիմը կհավաքվի ու կսկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին, որի առաջին փուլը կանցկացվի Թբիլիսիի մարզաբազայում, իսկ երկրորդ մասը Թուրքիայում։
Մինչ մրցաշրջանի վերսկսումը թիմում շատ նորություններ կլինեն, սակայն մինչ այդ մենք հրաժեշտ տվեցինք մի քանի խաղացողների։ Փոխադարձ համաձայնության հիման վրա պայմանագիրը խզվել է Զորան Մարուշիչի, Գագի Մարգվելաշվիլիի, Մուսա Սանգարեսի և Դենիս Բուշնիայի հետ։ Ֆուտբոլիստները հեռացան ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Նրանց հետ միասին թբիլիսյան ակումբում կարիերան չեն շարունակի Լուկա Լակվեխիլիանին ու Վատո Արվելաձեն։ Երկուսի պայմանագիրն էլ «Դինամոյի» հետ ավարտվել էր։ Ինչ վերաբերում է Գիորգի Խարաիշվիլիին, ապա նրա վարձակալության պայմանագիրն ավարտվել է, և, համապատասխանաբար, կիսապաշտպանը վերադարձել է հունգարական ակումբ»,- գրված է «Դինամոյի» հայտարարության մեջ։