«Դինամո Թբիլիսի» - «Ֆեյենոորդ» - առանց հանդիսատեսի և գրեթե առանց հնարավորության
Այսօր, օգոստոսի 15-ին, Թբիլիսիի «Դինամոն» հյուրընկալելու է Ռոտերդամի «Ֆեյենոորդը»: Բորիս Պաիճաձեի անվան «Դինամո արենայում» անցկացվում են Եվրոպայի լիգային երրորդ որակավորման փուլի երկրորդ խաղը:
Առաջին խաղը Ռոտերդամում անցել է հոլանդացիների առավելությամբ և նրանց համոզիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով: Այսպիսով, երկրորդ հանդիպմանը «Դինամոյի» հաջորդ փուլ անցնելու շանսերը ցածր են:
Թբիլիսիցիների գլխավոր մարզիչ Ֆելիս Վիսենտեն խաղից առաջ անցկացված մամլո ասուլիսին չի թաքցրել, որ օգոստոսի 15-ի խաղին նայում է իրատեսորեն, սակայն հույս ունի, որ թիմը լավ խաղ ցույց կտա, հավելելով, որ 0:4 պարտվեցլուց հետո փլեյ-ոֆֆ դուրս գալու շանսերը անիրական են:
«Դինամո արենայում» օգոստոսի 15-ի հանդիպումն սկսվելու է 20:30-ին: Խաղի ուղիղ հեռարձակումը հնարավոր է դիտել Վրաստանի Առաջին ալիքով: