Թբիլիսիի կառավարությունը Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի խնդրանքով, այսօր մետրոպոլիտենի աշխատանքը 23:00-ից երկարաձգելու է մինչև 00:00-ն,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունում:
Նրանց տեղեկությամբ, ՈՒԷՖԱ-ի Եվրոպայի խաղարկության երկրորդ որակավորման փուլի խաղի ավարտից հետո երկրպագուները կունենան Բորիս Պաիճաձեի անվան մարզադաշտից մայրաքաղաքի տարբեր շրջաններ առանց խոչընդոտների տեղաշարժվելու հնարավորություն:
Եվրոպայի լիգայի երկրորդ որակավորման փուլի պատասխան հանդիպումը «Դինամոյի» և «Գաբալայի» միջև Դինամո արենայում մեկնարկելու է 21:00-ին: