«Դինամո արենայում» միմյանց հետ են խաղալու Վրաստանի և Անդորայի հավաքականները
Թբիլիսիի Բորիս Պաիճաձեի անվամ «Դինամո արենայում» անցկացվելու է ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի հերթական խաղը, որի ընթացքում միմյանց հետ են խաղալու Վրաստանի և Անդորայի հավաքականները: Խաղն սկսվելու է 20:00-ին, որը ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինին դիտել Առաջին ալիքով:
Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությանը Վրաստանի հավաքականը վեց հնարավորությունից ունի վեց միավոր և Անդորայից առաջ է չորս միավորով:
Այսօրվա հանդիպման մասին խոսել է Վրաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը և նշել, որ վստահ է հաղթանակի մեջ: