Դիմում եմ մեր ռազմավարական գործընկերներին, օգնեք վրաց ժողովրդին ձայների պաշտպանությունում. Դավիթ Բերձենիշվիլի
Դիմում եմ մեր ռազմավարական գործընկերներին, օգնեք վրաց ժողովրդին ձայների պաշտպանությունում,- այս մասին խորհրդարանի մոտ ընթացող հանրահավաքին հայտարարել է «Հանրապետական կուսակցության» առաջնորդներից մեկը, Դավիթ Բերձենիշվիլին:
Նրա խոսքով, ցուցարարները ստիպված կլինեն պայքարել և պետք է պատրաստ լինեն դրան:
«Ես դիմում եմ մեր ռազմավարական գործընկերներին, օգնեք մեզ պաշտպանել վրացի ժողովրդի ընտրությունը: Մենք Իլիայի ժառանգներն ենք: Նրա խոսքերը այստեղ բազմիցս ասվել են: Նրա օրն այսօր է և ամեն օր: Վրաստանը Եվրոպայում, Վրաստանը ՆԱՏՕ-ում, ազատությունն ազատ աշխարհում: Մենք ստիպված կլինենք երկար պայքարել, պատրաստ եղեք դրան: Եկեք պատրաստ լինենք խաղաղ պայքարի»,- հայտարարել է Բերձենիշվիլին: