Դիմորդները ազգային քննություններին գրանցվել կարող են մինչև վաղը, ժամը 18:00-ն
Քննությունների ազգային կենտրոնը զգուշացնում է դիմորդներին, որ ազգային քննությունների համար գրանցման հիմնական փուլը ավարտվում է վաղը, ապրիլի 3-ին ժամը 18:00-ին, որից հետո ցանկացողներին այլևս հնարավորություն չի տրվի գրանցվել քննությունների համար:
Միասնական ազգային քննությունների համար, ուսանողների գրանտային մրցույթի և միասնական մագիստրոսային քննությունների համար գրանցումը սկսվել էր մարտի 12-ին:
Քննություններին մասնակցել ցանկացողները գրանցում են անցել գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայք էջում (www.naec.ge და online.naec.ge): Գրանցումը հաջող ավարտելուց հետո, գրանցվողները էլեկտրոնային փոստի վրա կստանան հատուկ հաղորդագրություն:
Միասնական ազգային քննությունների համար գրանցումը այս տարի նույնպես անց է կացվելու մի քանի փուլով:
Գրանցման առաջին փուլում դիմորդները պետք է ընտրեն հանձնվող առարկաների ցանկը և քաղաքը:
Մինչև մայիսի 7-ը, ժամը 18:00-ն դիմորդներին հնարավորություն կտրվի փոխել առարկան, ջնջել, ավելացնել կամ ընտրել ստեղծագործական տուրը: Նույն ժամանակահատվածում այդ գործողությունները կարող են անել նաև մագիստրոսային քննությունների մասնակիցները: