Դիմորդները ազգային քննություններին գրանցվել կարող են  այսօր, մինչև 18:00-ն
Դիմորդները ազգային քննություններին գրանցվել կարող են այսօր, մինչև 18:00-ն

Քննությունների ազգային կենտրոնը զգուշացնում է դիմորդներին, որ ազգային քննությունների համար գրանցման հիմնական փուլը ավարտվում է այսօր, ժամը 18:00-ին, որից հետո ցանկացողներին այլևս հնարավորություն չի տրվի գրանցվել քննություններին:

Միասնական ազգային քննությունների համար, ուսանողների գրանտային մրցույթի և միասնական մագիստրոսային քննությունների համար գրանցումը սկսվել էր մարտի 12-ին:

Քննություններին մասնակցել ցանկացողները գրանցում են անցել գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում (www.naec.ge և online.naec.ge): Գրանցումը հաջող ավարտելուց հետո, գրանցվողները էլեկտրոնային փոստի վրա կստանան հատուկ հաղորդագրություն:

Միասնական ազգային քննությունների համար գրանցումը այս տարի նույնպես անցկացվելու է մի քանի փուլով:

Գրանցման առաջին փուլում դիմորդները պետք է ընտրեն հանձնվող առարկաների ցանկը և քաղաքը:

Մինչև մայիսի 7-ը, ժամը 18:00-ն դիմորդներին հնարավորություն կտրվի փոխել առարկան, ջնջել, ավելացնել կամ ընտրել ստեղծագործական տուրը: Նույն ժամանակահատվածում այդ գործողությունները կարող են անել նաև մագիստրոսային քննությունների մասնակիցները: