Դիմիտրի Խունդաձե - Եթե մենք ուզում ենք ստանալ ցանկալի արդյունք, ապա հաձնարարականները պետք է իրականացվեն հավասարապես բոլորի կողմից
Եթե մենք ուզում ենք ստանալ ցանկալի արդյունք, ապա հաձնարարականները պետք է իրականացվեն հավասարապես բոլորի կողմից Եթե մենք ուզում ենք, որ բոլորը ստանան ցանկալի արդյունք, – ասաց խորհրդարանի Առողջապահության հանձնաժողովի նախագահ Դիմիտրի Խունդաձեն:
Խունդաձեն ընդդիմությանը խորհուրդ է տալիս զերծ մնալ քաղաքական սակարկություններից։
Այս մեկնաբանությամբ Խունդաձեն արձագանքեց ընդդիմության հայտարարություններին, որոնք մեղադրում են կառավարությանը երկակի ստանդարտներում գործելու մեջ, ասելով, որ քաղաքացիները տուգանում են, իսկ եկեղեցիներում բազմամարդ հավաքներին չեն արձագանքում:
«Իմ կարծիքով, հանձնարարականները պետք է իրականացվեն հավասարապես բոլորի կողմից, եթե ուզում ենք, որ արդյունքը ցանկալի լինի բոլորի համար: Ես ընդդիմությանը խորհուրդ եմ տվել զերծ մնալ քաղաքական սակարկություններից: Իհարկե, այս գործընթացը դժվար է կառավարել: Հնարավոր է՝ սխալներ թույլ տրվեն, բայց, ի վերջո, չափվելու է այն արդյունքով, որը մենք ունենք այսօր: Բայց նույնիսկ այս տվյալները մեզ հանգստանալու առիթ չեն տալիս, քանի որ ամենադժվար փուլը, որով մենք պետք է անցնենք, դա ճգնաժամի փուլն է: Կլինեն վարակվածների թվի աճ, որովհետև չնայած առողջապահության ոլորտը պատրաստ է դրան՝ մեծ ալիքին, որը չի սահմափակի առողջապահական համակարգը, և ի վերջո բոլորս չհասնենք ոչ ցանկալի արդյունքների》, – նշել է Դիմիտրի Խունդաձեն: