Դիմիտրի Խունդաձե - Հաագայի դատարանի որոշումը գործող իշխանության ամենամեծ հաղթանակն է՝ խաղաղ ճանապարհով ժամանակավորապես օկուպացված տարածքները վերականգնելու համար
Դիմիտրի Խունդաձե - Հաագայի դատարանի որոշումը գործող իշխանության ամենամեծ հաղթանակն է՝ խաղաղ ճանապարհով ժամանակավորապես օկուպացված տարածքները վերականգնելու համար

Հաագայի դատարանի որոշումը գործող իշխանության ամենամեծ հաղթանակն է՝ խաղաղ ճանապարհով ժամանակավոր գրավյալ տարածքները վերադարձնելու համար,- նշված է խորհրդարանի անդամ, Դիմիտրի Խունդաձեի հայտարարության մեջ։

Ինչպես նշում է Խունդաձեն, «Վրացական երազանքը» «Ազգային շարժման» դավաճանությունը փոխարինել է Վրաստանի հաղթանակով։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել կառավարությանը եւ հատկապես արդարադատության նախկին ու ներկա նախարարներին։ Թեա Ծուլուկիանիի դերը հատկապես մեծ և որոշիչ է այս պարագայում։ Դա ամենադժվար և ծանր աշխատանքն էր, որ դրվեց այս գործընթացում։ Վրաստանի նախկին կառավարությունը՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, երկիրը դատապարտեց ձախողման։ Նրանք ստորագրեցին մի փաստաթուղթ, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ հավասարապես մեղավոր էր օգոստոսյան պատերազմում, և որտեղ Սաակաշվիլիի դավաճան կառավարությունը մեղադրում էր մեր զինվորներին պատերազմի սկզբի համար։ Սա է մեր ժամանակավոր օկուպացված տարածքները խաղաղ ճանապարհով վերադարձնելու և Ռուսաստանի դեմ արդար կերպով պայքարելու իրական ճանապարհը։

Ստրասբուրգի և Հաագայի դատարաններում նախկին և ներկա իշխանությունների գործողությունները պարզ դարձրեցին, թե իրականում ով է Վրաստանում Ռուսաստանի քաղաքականության շարժիչը։ Սաակաշվիլիի կառավարությունը նախ Ռուսաստանին հանձնեց մեր տարածքների 20 տոկոսը, իսկ հետո միջազգային ատյաններում փորձեցին սպիտակեցնել այդ հանցագործությունը, Ռուսաստանի հետ պատերազմի սկզբի պատասխանատվությունը դրեցին Վրաստանի վրա։ «Վրացական երազանքը» «Ազգային շարժման» դավաճանությունը փոխարինեց Վրաստանի հաղթանակով։ Մենք արդեն օրինական հաղթանակ ենք տարել Ռուսաստանի դեմ, և այժմ մեզ համար բաց է ճանապարհը խաղաղ ճանապարհով վերականգնելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- իր հայտարարության մեջ ասել է Դիմիտրի Խունդաձեն։