Դիմիտրի Խունդաձե. Ընդդիմությունը ցանկանում է խաթարել սահմանադրական գործընթացը և իշխանության դեմ տրամադրել հասարակությանը
Դիմիտրի Խունդաձե. Ընդդիմությունը ցանկանում է խաթարել սահմանադրական գործընթացը և իշխանության դեմ տրամադրել հասարակությանը

Ըստ Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Դիմիտրի Խունդաձեի, «հանրային առողջության մասին» օրենքի նախագծի հաստատումը կարևոր է նաև այն առումով, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասկածի տակ չդրվի:

Մասնավորապես, Խունդաձեի խոսքով, արտակարգ դրություն հայտարարելու դեպքում սահմանադրական փոփոխությունների իրականացումը կխոչընդոտվի և այդ գործընթացը հնարավոր չի ընթանա:

Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ հաստատեց փոփոխությունների փաթեթը, որը թույլ կտա կառավարությանը սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել մինչև հուլիսի 15-ը՝ առանց արտակարգ դրության: