Դիմիտրի Շիոլաշվիլի. Ես դիմում եմ խնդրագիրը ստորագրած քահանաներին, արդյոք գոնե մեկ անգամ հանդիպել եք տառապող ընտանիքներին, լսել եք նրանց վիճակի մասին
Դիմիտրի Շիոլաշվիլի. Ես դիմում եմ խնդրագիրը ստորագրած քահանաներին, արդյոք գոնե մեկ անգամ հանդիպել եք տառապող ընտանիքներին, լսել եք նրանց վիճակի մասին

Ես դիմում եմ խնդրագիրը ստորագրած քահանաներին, արդյոք գոնե մեկ անգամ հանդիպել եք տառապող ընտանիքներին, լսել եք նրանց վիճակի մասին, – այդ մասին սոցցանցում գրել է Բաթումիի և Լազեթիի միտրոպոլիտ Դիմիտրի Շիոլաշվիլին:

Նրա խոսքով, հաշտության ցանկությունը պետք է բխի տանջվողից, այլ ոչ թե տանջողից:

«Հաշտությունը աստվածային աշխատանք է, մեր հավատքի մայրը և հիմքերի հիմքը: Հաշտության ցանկությունը պետք է բխի տանջվողից և ոչ թե տանջողից, և տանջողը պետք է զղջա դրա համար: Ես դիմում եմ խնդրագիրը ստորագրած քահանաներին, արդյոք գոնե մեկ անգամ հանդիպել եք տառապող ընտանիքներին, լսել եք նրանց վիճակի մասին»,- գրում է Դիմիտրի Շիոլաշվիլին:

Բացի այդ, Դիմիտրի Շիոլաշվիլին հրապարակում է Սուլխան Մոլաշվիլիի եւ Իրինա Էնուքիձեի տեսանյութերը: