Դիմիտրի Սաձագլիշվիլի. Խոսեցի գլխավոր բժշկի հետ, ով ասաց, որ Սաակաշվիլիի վիճակը ներկայումս կայուն է, և լուրջ խնդիրներ չկան
Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Դիմիտրի Սաձագլիշվիլիի խոսքով՝ նա գնացել է 18-րդ բուժհաստատություն՝ Սաակաշվիլիին տեսակցելու, սակայն չի կարողացել հանդիպել։
Սաձագլիշվիլիի խոսքով՝ իրեն ասել են, որ Սաակաշվիլին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ թույլատրվելու է միայն բուժանձնակազմի մուտքը։
«Ես այսօր հայտարարեցի, առավոտյան ուզում էի հանդիպել Միխեիլ Սաակաշվիլիի հետ։ Ինձ բացատրեցին, որ նա քնած է, և երբ արթնանա, կտեղեկացնեն և թույլ կտան գնալ նրա մոտ։ Մեկուկես ժամ սպասելուց հետո ինձ ասացին, որ Սաակաշվիլին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ներս կթողնեն միայն բուժանձնակազմին, իսկ փաստաբաններին թույլ չեն տա հանդիպել նրա հետ»,- ասել է Դիմիտրի Սաձագլիշվիլին։
Միաժամանակ, ըստ Սաձագլիշվիլիի, ինքը կապ է հաստատել բուժհաստատության գլխավոր բժշկի հետ, ով ասել է, որ այս փուլում Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է, լուրջ խնդիրներ չկան։
Նրա խոսքով, բժիշկը տեղեկացրեց, որ հավաքվելու են տարբեր պրոֆիլի բժիշկներ, այդ ժամանակ էլ կորոշվի, թե որոնք են լինելու հետագա քայլերը։
«Այնուհետև զանգահարեցի և խոսեցի գլխավոր բժշկի հետ, ով ասաց, որ Սաակաշվիլին գիշերն անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում, իրավիճակը հիմա կայուն է, որոշակի հետազոտություններ են արվել։ Նրանց պարզաբանմամբ՝ այս փուլում լուրջ խնդիրներ չկան՝ սպասում են ուսումնասիրության արդյունքներին։ Նա ինձ ասաց նաև, որ լինելու է տարբեր պրոֆիլների բժիշկների հանդիպում, և այս հանդիպմանը կորոշվի, թե որոնք են լինելու հետագա քայլերը»,- ասել է Դիմիտրի Սաձագլիշվիլին։