Դիմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններին, սակայն այդ ուղղությամբ Ռուսաստանը առաջին քայլը չի անի
Դիմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններին, սակայն այդ ուղղությամբ Ռուսաստանը առաջին քայլը չի անի

Կրեմլում հայտարարում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններին, սակայն նա այդ ուղղությամբ առաջին քայլը չի անի։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ առաջին քայլը պետք է անեն եվրոպական երկրները, քանի որ 2022 թվականին Մոսկվայի հետ կապերը հենց նրանք են խզել։

«Պուտինը պատրաստ է բոլորի հետ բանակցությունների։ Նա բազմիցս հայտարարել է այդ մասին։ Մենք պատրաստ կլինենք առաջ գնալ երկխոսության մեջ այնքանով, որքանով եվրոպացիները պատրաստ կլինեն դրան։ Այնուամենայնիվ, ինչպես Պուտինը բազմիցս նշել է, մենք չենք լինի նման շփման նախաձեռնողը՝ եվրոպացիների կողմից արտահայտված դիրքորոշումից հետո»,- հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղարը։

Բացի այդ, ըստ Պեսկովի, ռուսական կողմը Եվրամիության հետ հարաբերությունների ամբողջական խզման նախաձեռնողը չի եղել, և այդ ամենը որոշվել է Բրյուսելի ու առանձին եվրոպական մայրաքաղաքների կողմից։

Տեղեկության համար հիշեցնենք, որ ավելի վաղ «Financial Times»-ը տեղեկություն էր տարածել, որ Եվրամիության առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցություններին։