Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սկսվել է ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից
Ռուսաստանի նախագահի վարչակազմը հաստատում է ռուս զինվորականների դուրսբերումը Ղարաբաղից։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սկսվել է ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Ղարաբաղից։
«Այո, դա ճիշտ է»,- ասել է Պեսկովը։
Մինչ այդ լրատվամիջոցներում տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես է ռուսական զինտեխնիկան անցնում Ղարաբաղով։
Ռուսական խաղաղապահ առաքելությունը տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով՝ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համաձայն։
Ինչպես նշվում է փաստաթղթում, կոնտինգենտը ներառում է 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 մեքենա և հատուկ տեխնիկա։