Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվի հետ քննարկում են ռուս խաղաղապահների աշխատանքը Ադրբեջանի տարածքում
Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվի հետ քննարկում են ռուս խաղաղապահների աշխատանքը Ադրբեջանի տարածքում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բաքվի հետ քննարկվում է ռուս խաղաղապահների աշխատանքը Ադրբեջանի տարածքում։

Հարցին, թե ինչ է լինելու Ղարաբաղում ռուս զինվորների հետ այն բանից հետո, երբ Ղարաբաղի «Հանրապետությունը» հայտարարեց ինքնալուծարման մասին, Պուտինի մամուլի քարտուղարն այսպես արձագանքեց.

«Հավանաբար, ոչ ոք չի կարողանա պատասխանել այս հարցին, քանի որ հիմա խոսքը այն առաքելության մասին է, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։