Դիմիտրի Պեսկով. Մոլդովայում կայացած ընտրությունները ոչ ժողովրդավարական են եղել, ոչ արդար, Մայա Սանդուն չի ընտրվել մոլդովացիների մեծամասնության կողմից
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովի խոսքով՝ Մոլդովայում կայացած ընտրությունները ոչ ժողովրդավարական են եղել, ոչ արդար։
Ինչ վերաբերում է ընտրություններում հաղթող Մայա Սանդուին, ապա Պեսկովի խոսքով՝ նա երկրի նախագահը չէ, քանի որ չի ընտրվել մոլդովացիների մեծամասնության կողմից։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանում բնակվող հարյուր հազարավոր մոլդովացիներին թույլ չեն տվել քվեարկել՝ ի տարբերություն Արեւմուտքում բնակվող մոլդովացիների, որոնց ձայները վճռորոշ են եղել իր հաղթանակի համար։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլը Մայա Սանդուին չի ճանաչում որպես օրինական նախագահ։
«Այս ընտրությունները ոչ ժողովրդավարական էին, ոչ արդար։ Ինչ վերաբերում է տիկին Սանդհուին, գիտեք, մեր հասկացողությամբ նա իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց երկրի բնակչության մեծամասնությունը չի քվեարկել նրա օգտին, մենք խոսում ենք շատ, շատ պառակտված հասարակության մասին։ Այդ հակասություններն անպայման կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։