Դիմիտրի Պեսկով. Հայաստանի և ԱՄՆ-ի զորավարժությունների մասին տեղեկատվությունը մտահոգություն է առաջացնում
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը մտահոգության տեղիք է տալիս,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան խորապես կվերլուծի այս լուրերը և կհետևի իրավիճակին։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 11-ից 20-ը Հայաստանի տարածքում կանցկացվեն Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ զորավարժությունները՝ «Գործընկեր արծիվ 2023»։