Դիմիտրի Մեդոևի հետ հարցազրույցի հեղինակը ռուսամետ կազմակերպության անդամ է, իսկ հրատարակությունը՝ փոքր տպաքանակ ունեցող և ձախային-ծայրահեղական
Գերմանական «Նոյես Դոյչլանդ» հրատրակությունում օկուպացված Ցխինվալիի շրջանի օկուպացման ռեժիմի ներկայացուցիչ Դիմիտրի Մեդոևի հարցազրույցի առնչությամբ, դեսպանությունը հաղորդակցություն ուներ նշված հրատարակության հետ և նրան փոխանցվել է մանրամասն տեղեկություն Ցխինվալիի շրջանի իրավական կարգավիճակի առնչությամբ,- այս մասին ասվում է Գերմանիայում Վրաստանի դեսպանության հայտարարությունում:
«Նոյես Դոյչլանդում» հրապարակված հարցազրույցում օկուպավցված Ցխինվալիի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Դիմիտրի Մեդոևը հայտարարում է, որ Ղազբեգին «պատմական Արևելյան Օսեթիան է: Սա Հարավային Օսեթիայի Հանրապետության գերագույն ղեկավարության հստակ դիրքորոշումն է և ուշ թե շուտ այս տարածքները կվերադարձվեն օս ժողովրդին»:
Վրաստանի դեսպանության տեղեկությամբ, հարցազրույցի հեղինակը, լրագրող Դավիդ Նոակը (David X. Noack) հոդվածներ է հրապարակում հիմնականում ձախային ուղղություն ունեցող հրատարակություններում և 2012 թվականից կազմակերպությունը «Ռուսաստանի ժողովուրդների բեռլինյան բարեկամների» անդամ է և ակտիվ աջակիցը:
«Ինչ վերաբերում է հրատարակությանը, «Նոյես Դոյչլանդը» (Neues Deutschland) փոքր տպաքանակ ունեցող լրատվամիջոց է: Տարբեր գերատեսչությունների կողմից (Bundeszentrale für politische Bildung, Bundesamt für Verfassungsschutz) այն համարվում է հրատարակություն, որը ակնհայտորեն դրսևորում է ձախային-ծայրահեղական ձգտում»,- հայտարարում են Գերմանիայում Վրաստանի դեսպանությունում:
Նրանց տեղեկությամբ, թերթի հոդվածներն առանձնանում են Ռուսաստանի նկատմամբ դրական տրամադրվածությամբ: