Դիմիտրի Կուլեբան Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վերաբերյալ Էստոնիայի նախագահի հայտարարությունը անվանում է անտեղի
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան արձագանքել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուրանդիի հայտարարությանը, այն անվանելով «անհարիր» բարեկամ երկրի համար: Ըստ Կուլեբայի, Ուկրաինան հիասթափված է այս հայտարարությունից:
Կուլեբիի հայտարարությունը հրապարակում են ուկրաինական լրատվամիջոցները:
«Քսան տարի առաջ արեւմտյան երկրները էստոնացիներին, լիտվացիներին, լատվիացիներին նմանատիպ մարզիչի տոնով ասում էին, որ ձեզ դեռ 20-30 տարի է պետք Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի համար հասունանալու համար: Այնպես որ, իհարկե, ինձ համար շատ տարօրինակ էր Էստոնիայի նախագահի կողմից այս խոսքերը լսել, մանավանդ որ ես նրա հետ խոսել եմ «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովում, և նա լավատեսորեն էր տրամադրված», – ասել է Կուլեբան:
Ուկրաինացի դիվանագետի խոսքով, Կերստի Կալյուրանդի հայտարարությունը չի համապատասխանում Ուկրաինայի եւ Էստոնիայի հարաբերությունների բարեկամական բնույթին:
«Մենք հիասթափված ենք նման հայտարարություններից եւ դրանք համարում ենք անտեղի: Այս դիրքորոշման մասին տեղեկացրել ենք Ուկրաինայում Էստոնիայի դեսպանին: Նման բաները չպետք է հնչեն ընկերներից և գործընկերներից, և Էստոնիան և Ուկրաինան, անկասկած, բարեկամներ և գործընկերներ են», – ասաց Դիմիտրի Կուլեբան:
Հիշեցնենք, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուրանդը ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին, հավանաբար, կպահանջվի 20 տարի՝ ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին համապատասխանելու համար: