Դիմակ կրելու պարտավորություն չեն ունենա մինչև 6 տարեկան երեխաները, սահմանափակ կարողություն և առողջական խնդիրներ ունեցող անձինք
Կառավարության աշխատակազմի ղեկավար, Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ, միջգերատեսչական համակարգող խորհուրդը քննարկել և որոշում է կայացրել, որ քաղաքացիների որոշ խմբերի համար դիմակ կրելու պարտավորության վրա կտարածվի բացառություններ:
Մասնավորապես, Մեզվրիշվիլին ասել է, որ դիմակ կրելու պարտավորությունից ազատվելու են մինչև 6 տարեկան երեխաները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր ունեն շնչառական խնդիրներ, այդ թվում թոքերի քրոնիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա: Բացի այդ, դիմակ կրելու պարտավորությունից կազատվեն սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և առողջության հետ խնդիր ունեցող քաղաքացիները, որոնք չեն կարող կրել պաշտպանիչ դիմակ:
«Ինչ վերաբերում է բացառություններին, ապա այս օրենքը չի տարածվում մինչև վեց տարեկան երեխաների վրա: Մենք հաշվի ենք առել մասնագետների հանձնարարականները, բացի այդ, դիմակ կրելու պարտավորությունից կազատվեն այն մարդիկ, ովքեր օրինակ խնդիրներ ունեն շնչառական համակարգի հետ, ունեն թոքերի քրոնիկ հիվանդություն, բրոնխիալ ասթմա և այլն: Բացի այդ, այդ պարտավորությունից կազատվեն սահմանափակ կարողություններ ունեցող անձինք և առողջության հետ խնդիր ունեցող քաղաքացիները, որոնք չեն կարող կրել պաշտպանիչ դիմակ: Բոլոր անվանակարգերը պատկերվելու են կառավարության կողմից հաստատված կանոնակարգի մեջ»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին: