Դիղոմիում պայթյունի գործով սկսվել է հետաքննություն
Դիղոմիում պայթյունի գործով սկսվել է հետաքննություն

Ներքին գործերի նախարարությունը, այսօր Դիղոմիում բնակելի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի գործով սկսել է հետաքննություն, Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածով: Դեպքի վայրում պարեկային ոստիկանության դեպարտամենտի ներկայացուցիչ Վաժա Սիրաձեն արել է առաջին մեկնաբանությունը:

«Տեղում կենտրոնացվել են շտապ օգնության, հրջեջ ծառայության և պարեկային ոստիկանության ջոկատները: Այս փուլում գոյություն ունեցող լրատվությամբ, տարբեր վնասվածքներով հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարդ: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն: Նշանակվել է փորձաքննություն, որից հետո և պարզ կդառնա պայթյունի պատճառը: Շենքից տարհանել ենք բնակիչներին և նրանք այս պահին գտնվում են անվտանգ վայրում»,-հայտարարել է Վաժա Սիրաձեն: