Դիղմուրա գետի վրա գտնվող Գրիգորի Թոփչիշվիլիի անվան կամրջով սահմանափակվելու է ծանր մեքենաների տեղաշարժը
Սաբուրթալո թաղամասի Թեթրի Դուքանի փողոցի և Դիղմուրա գետի վրա գտնվող Գրիգորի Թոփչիշվիլիի անվան կամրջով ժամանակավորապես կսահմանափակվի ծանր մեքենաների տեղաշարժը։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Նրանց տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության մշտադիտարկման արդյունքում, մասնագետների առաջարկությամբ, ծանր մեքենաների տեղաշարժը Դիղմուրա կամուրջ-ճանապարհով այս փուլում նպատակահարմար չէ։ Այս սահմանափակումը չի տարածվում թեթև մեքենաների վրա։
«Կամուրջի վրա կիրառված սահմանափակումների պատճառով սույն թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 00:00-ից նշված կամրջից մինչև Վասո Գոձիաշվիլի փողոցի խաչմերուկը Պետրե Սարաջիշվիլի փողոցով երթեւեկությունը ժամանակավորապես երկկողմանի կլինի, իսկ տրանսպորտային միջոցները, որոնց բարձրությունը գերազանցում է 2,8 մետր կսահմանափակվի կամրջի վրայով անցնելը: Նրանք կկարողանան շարժվել Մարշալ Գելովանիին և Մուխրան Մաճավարիանիին միացնող նոր ճանապարհով, անցնելով Վասո Գոձիաշվիլի փողոցով և թեքվելով ձախ Պետրե Սարաջիշվիլի փողոցի ուղղությամբ։
Անվտանգության նկատառումներից ելնելով կփոխվի նաև հասարակական տրանսպորտի չվացուցակը։ Մասնավորապես, նշված սահմանափակումների ժամանակ N327, N367, N389 ավտոբուսային երթուղիները, երբ շարժվելով Վաշլիջիվարիի ուղղությամբ, Մարշալ Գելովանի պողոտայից կթեքվեն աջ և կմիանան Պետրե Սարաջիշվիլի փողոցին, որից հետո կշարունակեն իրենց շարժումը Գոձիաշվիլի փողոցով` ըստ սահմանված սխեմայի։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։