Դիղմուրա գետի կամրջով ժամանակավորապես կսահմանափակվի հասարակական տրանսպորտի շարժը
Սաբուրթալոյի շրջանում ժամանակավորապես կսահմանափակվի ծանր մեքենաների տեղաշարժը Դիղմուրա գետի կամրջով։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել, և մասնագետների առաջարկությամբ այս փուլում ծանր տրանսպորտային միջոցների տեղաշարժը Դիղմուրա կամուրջ-էստակադայում տեղին չէ։
«Անվտանգության նկատառումներից ելնելով օգոստոսի 6-ից նշված տարածքում հասարակական տրանսպորտի շարժի սխեման կփոխվի։ Մասնավորապես, Դիղոմի գյուղից Դիդուբեի ուղղությամբ շարժվող N367 ավտոբուսը Դավիթ Աղմաշենեբելի փողոցից կմիանա Մարշալ Գելովանի պողոտային, կթեքվի աջ դեպի Պետրե Սարաջիշվիլի փողոց, որտեղից կրկին կշարժվի Գելովանի պողոտա, այնուհետև կշարժվի համաձայն սահմանված ժամանակացույցին։ Ինչ վերաբերում է N327 և N389 ավտոբուսներին, որոնք կշարժվեն Վաշլիջվարիի ուղղությամբ, Դիղմուրա գետի կամրջի փոխարեն, նրանք շարժը կշարունակեն Գելովանի պողոտայից և թեքվելու աջ՝ միանալու Պետրե Սարաջիշվիլի փողոցին, որից հետո կթեքվեն ձախ։ Վասո Գոձիաշվիլի փողոցում և սպասարկել ուղևորներին գործող սխեմայով»,- ասված է տեղեկատվության մեջ։