Դիեգո Կոլաս. Վրաստանը բախվում է բազմաթիվ լուրջ մարտահրավերների և կարևոր է, որ երկրի ողջ էներգիան ուղղվի դրանց հաղթահարմանը
Դիեգո Կոլաս. Վրաստանը բախվում է բազմաթիվ լուրջ մարտահրավերների և կարևոր է, որ երկրի ողջ էներգիան ուղղվի դրանց հաղթահարմանը

Վրաստանը շատ լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, և կարևոր է, որ երկրի ողջ էներգիան ուղղվի դրանց հաղթահարմանը, – ասաց Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը:

Նրա խոսքով, ԵԽ նախագահ Շառլ Միշելի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի առաջարկը լավ առաջարկ է, և կարևոր է, որ կողմերը կառուցողական աշխատեն լուծում գտնելու համար:

«Կարևոր է, որ քաղաքական գործընթացը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ առկա իրավիճակը չի կարգավորվել: Մեր մեծ ցանկությունն է տեսնել բանակցությունների հաջողությունը: Այսօր Վրաստանը բախվում է բազմաթիվ լուրջ մարտահրավերների՝ առողջապահության ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, Հարավային Կովկասի անորոշ իրավիճակ: Ուստի կարևոր է, որ երկրի ողջ էներգիան ուղղվի այդ մարտահրավերները հաղթահարելուն և կարևոր է լուծել այս քաղաքական ճգնաժամը: Քրիստիան Դանիելսոնի կողմից արված առաջարկը լավ առաջարկ է և կարևոր է, որ կողմերը կառուցողական աշխատեն լուծում գտնելու համար», – ասաց Դիեգո Կոլասը: