Դիդուբե-Ավճալայի հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվել են պլանային աշխատանքներ կատարող երկաթուղու երկու աշխատակիցներ
Դիդուբե-Ավճալայի հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվել են պլանային աշխատանքներ կատարող երկաթուղու երկու աշխատակիցներ

Վրացական երկաթուղիների հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիում, Դիդուբե-Ավճալայի հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով մահացել են վրացական երկաթուղու երկու աշխատակիցներ, որոնք կատարում էին պլանային աշխատանքներ։

Նրանց տվյալներով՝ Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ շարժվող գնացքն այս պահին կանգ է առել, որի ուղեւորները չեն տուժել։

«Միջադեպը մանրամասն հետաքննվում է, դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ, որից հետո Բաթումի-Թբիլիսի գնացքը կտեղափոխվի Թբիլիսի Կենտրոն։

«Վրացական երկաթուղի»-ն իր խորը վիշտն է հայտնում տեղի ունեցածի կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում աշխատակիցներին և մահացածների ընտանիքներին»,- ասված է «Վրացական երկաթուղու» հաղորդագրության մեջ։