Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել է ժամը 17:05-ին նախատեսված Թբիլիսի-Բաթումի ուղևորատար երթը
Դիդուբե-Ավչալա հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել է ժամը 17:05-ին նախատեսված Թբիլիսի-Բաթումի ուղևորատար երթը

Ժամը 17:05-ին նախատեսված Թբիլիսի-Բաթում մարդատար գնացքի երթը չեղարկվել է։ Չվերթի չեղարկման պատճառ է դարձել Դիդուբե-Ավչալ հատվածում տեղի ունեցած երկաթուղային վթարը, որի հետևանքով երկաթուղու երկու աշխատակից է մահացել։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի երկաթուղիների մամուլի ծառայությունը։

«Հարգելի ուղևորներ, երկաթուղային վթարի պատճառով սեպտեմբերի 3-ին չեղարկվել է Թբիլիսի-Բաթում թիվ 804 մարդատար գնացքի ժամը 17:05-ի երթը։ Վրացական երկաթուղիները կփոխհատուցեն չեղարկված չվերթի տոմսի գումարը։ Ընկերությունը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասված է հաղորդագրությունում։