Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված կնոջ և անչափահասի վիճակը ծանր է
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով վիրավորված մանկահասակ երեխայի վիճակը ծանր է: Նա տեղափոխվել է Իաշվիլիի կլինիկա։ Կլինիկայի հաղորդմամբ, վերակենդանացման բաժանմունքում է մինչև երկու տարեկան երեխա։
Եվս մեկ վիրավոր երիտասարդ կնոջ տեղափոխել են Խեչինաշվիլիի կլինիկա։ Կլինիկայի ռեանիմատոլոգ Քեթևան Թարգամաձեն ասել է, որ տուժածի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Դիդի Դիղոմիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված երիտասարդ կնոջ վիճակը ծանր է։ Հիվանդն ունի մարմնի կրիտիկական այրվածքներ: Նա բուժումը շարունակում է Խեչինաշվիլիի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է բժիշկը։
Դիդի Դիղոմիում, այսպես կոչված Բենդուքիձեի բնակավայրում պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով։
Վիրավորները կին և մանկահասակ երեխա են, որոնք Նիգերիայի քաղաքացիներ են։ Պայթյունը տեղի է ունեցել նրանց բնակարանում։ Վիրավորվել է նաև նրանց հարևանությամբ ապրող ևս մեկ մարդ։