Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածներին քաղաքացիները առաջարկում են օգնություն (ֆոտո)
00:24, 17.01.2019
Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով տուժածներին քաղաքացիները առաջարկում են օգնություն: Սոցիալական ցանցում տարածվել են այսպես կոչված սքրինշոթներ, որոնք գրվել են հատուկ ստեղծված խմբում:
Խմբի անդամների մեծ մասը տուժածներին առաջարկում է գիշերել իրենց տանը, իսկ մի մասը առաջարկում է սնունդ և առաջին անհրաժեշտության պիտույքներ:
Դիդի Դիղոմիում այսօր տեղի է ունեցել պայթյուն: Միջադեպի արդյունքում զոհվել է չորս և վիրավորվել յոթ մարդ:
նախնական տեղեկությամբ, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: