Հերթական հանգստի տարածք կկազմակերպվի Դիդի Դիղոմիում՝ Դեմետրե Դավդադեբուլիի փողոցում։ Այս մասին այսօր մայրաքաղաքի նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կախա Կալաձեն փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայային հանձնարարել է սկսել աշխատանքները նշված նախագծի իրականացման ուղղությամբ։
«Խոսքը երկու հեկտար տարածքի մասին է, որն այսօր գտնվում է ծանր վիճակում, թեեւ կարելի է այնտեղ շատ լավ հանգստի գոտի, այգի կազմակերպել։ Շուրջը շատ մարդիկ են ապրում, և այս ծրագրի իրականացումը կարևոր է լինելու»,- ասաց մայրաքաղաքի քաղաքապետը։
Նրա խոսքով, տարածքի զարգացման գաղափարը պատկանում է Սաբուրթալոյի շրջանի համայնքապետ Գիզո Վասաձեին։