Դիդի Դիղոմիում 12-ամյա աղջկան մահացած են գտել, հետաքննությունը սկսվել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով
Դիդի Դիղոմիում 12-ամյա աղջկան մահացած են գտել, հետաքննությունը սկսվել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության հոդվածով

Դիդի Դիղոմիում 12-ամյա աղջիկ են մահացած գտել:

Այս պահին առկա տեղեկությունների համաձայն՝ անչափահասը կորել է երեկ երեկոյան։ Ժամը 23:00-ից նրան որոնում էին իրավապահներն ու տեղի բնակիչները։ Դեռահասին վերջին անգամ տեսել են Պետրիծոի փողոցի հարակից հրապարակում։ Մի քանի ժամ անց նրան գտել են անգիտակից վիճակում։ Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, սակայն չնայած բազմաթիվ փորձերին՝ աղջկան փրկել չի հաջողվել։

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում։