Դիդի Դիղոմիի երկրորդ միկրոշրջանում, գործող ֆուտբոլային դաշտին կից կառուցվում է հանգստի գոտի
Դիդի Դիղոմիի երկրորդ միկրոշրջանում՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտի շրջակայքում, Սաբուրթալոյի շրջանի վարչակազմը սկսել է կազմակերպել հանգստի գոտի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մունիցիպալ կառավարության այսօրվա նիստում։
Նրա խոսքով, նշված տարածքում կստեղծվի առողջ ապրելակերպին նպաստող միջավայր։
«Ինչպես գիտեք, Թբիլիսիի քաղաքապետարանի ներգրավմամբ եւ ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցությամբ Դիդի Դիղոմիում կազմակերպվել են համապատասխան ենթակառուցվածքներ։ Կա մարզադպրոց։ Միաժամանակ տեղի բնակչությանը խոստացել ենք բարելավել մարզադաշտի շրջակայքը։ Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն վազքի և քայլելու ուղիներ, կտնկվեն ծառեր, կտեղադրվեն այգու նստարաններ, LED լուսավորություն և ոռոգման համակարգ։ Ընդհանուր առմամբ, տարածքը կօգնի հանրահռչակել առողջ ապրելակերպը»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, նույն տարածքում կառուցվում է բազմաֆունկցիոնալ կենտրոն։