Դեյվիդ Վայսի գրասենյակի դատախազներ. Ջո Բայդենի փոխնախագահի օրոք ռումինացի օլիգարխը վարձել է Հանթեր Բայդենին՝ ԱՄՆ պետական կառույցների վրա ազդելու համար
Ջո Բայդենի փոխնախագահի օրոք ռումինացի օլիգարխ Գաբրիել Պոպովիչը վարձեց Հանթեր Բայդենին՝ ԱՄՆ պետական կառույցների վրա ազդելու համար։ Այս մասին հայտնել են հատուկ դատախազ Դեյվիդ Վայսի գրասենյակի դատախազները։
Դատախազների տվյալներով՝ հարուստ ռումինացին նախագահի որդուն իրավաբանական աշխատանքի է վարձել 2015 թվականի վերջին։ Այդ ժամանակ Պոպովիչիուն մեղադրվում էր սեփական երկրում կոռուպցիայի մեջ։ Ըստ դատախազների՝ Հանթեր Բայդենը և նրա բիզնես գործընկերը «մտահոգված էին, որ լոբբիստական աշխատանքը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ մեղադրյալի հոր համար: Համապատասխանաբար, գործարքը կառուցված էր այնպես, որ թաքցնի Հանթեր Բայդենի կատարած աշխատանքի իրական բնույթը»:
Դատախազները հայտնել են, որ Հանթեր Բայդենը և նրա երկու բիզնես գործընկերները 2015 թվականից մինչև 2017 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Պոպովիչիից ստացել են ավելի քան 3 միլիոն դոլար: