Դեյվիդ Մաքալիսթեր. Բոլոր քաղաքական գործիչները պետք է շարունակեն աշխատել հանձնարարականների վրա, և արդյունքները կտեսնենք տարեվերջին, սա վճռորոշ փուլ է Վրաստանի համար
Դեյվիդ Մաքալիսթեր. Բոլոր քաղաքական գործիչները պետք է շարունակեն աշխատել հանձնարարականների վրա, և արդյունքները կտեսնենք տարեվերջին, սա վճռորոշ փուլ է Վրաստանի համար

Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը կարևոր քայլ էր, և այժմ անհրաժեշտ է աշխատել անհրաժեշտ բարեփոխումների իրականացման վրա,- ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը։

Նրա խոսքով, Վրաստանի բոլոր քաղաքական գործիչները պետք է շարունակեն աշխատել հանձնարարականների վրա, իսկ արդյունքները կերևան տարեվերջին։

«Մենք երկու հայտարարություն արեցինք լրատվամիջոցներին: Վարչապետի ու «Վրացական երազանք»-ի նախագահի հետ ունեցանք հետաքրքիր մտքերի փոխանակում։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել, որ սա որոշիչ փուլ է Վրաստանի համար։ Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը շատ կարևոր առաջընթաց քայլ էր, և այժմ անհրաժեշտ է աշխատել անհրաժեշտ բարեփոխումների իրականացման վրա։ Սահմանվել է 12 առաջնահերթություն, 12 հանձնարարական, և այժմ քաղաքական գործիչները պետք է աշխատեն դրա վրա։ Մենք քննարկել ենք, թե ինչպես է «Վրացական երազանքը» տեսնում առաջընթացի ուղին, ինչպես նաև 12 առաջնահերթությունները կյանքի կոչելու իրենց ծրագիրը։ «Վրացական երազանք» կուսակցությունից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է նախատեսում կազմակերպել գործընթացը, որում ընդգրկված են նաեւ ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը։ Այսպիսով, մենք հիմա մի իրավիճակում ենք, երբ Վրաստանի բոլոր քաղաքական գործիչները պետք է շարունակեն իրենց աշխատանքը, և մենք կտեսնենք, թե ինչ արդյունք կունենա տարեվերջին։ Ուստի մենք այժմ ավարտում ենք այս այցը և վաղը կմեկնենք Հայաստան»,- ասաց Դեյվիդ Մաքալիսթերը։