Դեյվիդ Լեմ. Բրիտանիան ողջունում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից ձեռնարկված քայլերը տնտեսական գործընկերության ձևավորման ուղղությամբ

11:03, 01.05.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը արձագանքել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրին։

Դեյվիդ Լեմին նշել է, որ ողջունում է երկու երկրի տնտեսական գործընկերությունը։

«Մեծ Բրիտանիան ողջունում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից ձեռնարկված քայլերը՝ տնտեսական գործընկերության ձևավորման ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան։ Մեր 100-ամյա գործընկերությամբ մենք խորացնում ենք տնտեսական և անվտանգության կապերը երկու երկրի ապագա սերունդների համար», – գրել է Լեմին։

ԱՄՆ-ը և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիր և համաձայնության եկել ներդրումային հիմնադրամի ստեղծման հարցում։

Նմանատիպ