Դեյվիդ Քեմերոնն ասում է, որ Իսրայելը պետք է լրջորեն մտածի Ռաֆահում իր պլանավորված գործողությունների ընդլայնումից առաջ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն հայտնում է, որ Իսրայելը պետք է լրջորեն մտածի Ռաֆահում գործողությունների ընդլայնումից առաջ։ Քեմերոնն այս հայտարարությունն արել է Ռաֆահի վրա իսրայելական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ:
«Մենք շատ մտահոգված ենք Ռաֆահում ստեղծված իրավիճակով։ Հասկանալի է, որ այնտեղի մարդիկ չորս, նույնիսկ վեց անգամ փոխել են իրենց տեղերը Ռաֆահ հասնելուց առաջ: Անհնար է տեսնել, թե ինչպես կարող ես պատերազմել այս մարդկանց մեջ։ Նրանք գնալու տեղ չունեն։ Նրանք չեն կարող գնալ հարավ՝ Եգիպտոս։ Նրանք չեն կարող գնալ հյուսիս և վերադառնալ իրենց տները, քանի որ դրա մի մասը ավերված է: Մենք մտահոգված ենք ստեղծված իրավիճակով և ցանկանում ենք, որ Իսրայելը կանգ առնի և լրջորեն մտածի քայլերի դիմելուց առաջ»,- ասել է Քեմերոնը։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նաև ասել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը և ազատ արձակել պատանդներին, որոնց թվում կան բրիտանացիներ։