Դեյվիդ Քեմերոն. Եթե մենք ցանկանում ենք խուսափել պատերազմի տարածումից Եվրոպայում, ապա պետք է խուսափենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական առճակատումից
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի խոսքով՝ Ուկրաինային օգնելը հետ մղել ռուսական ավիահարվածները, կլինի հակամարտության վտանգավոր սրացում։
«Եթե մենք ցանկանում ենք խուսափել պատերազմի տարածումից ողջ Եվրոպայում, ապա կարծում եմ, որ մենք պետք է խուսափենք Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական առճակատումից»,- ասել է Դեյվիդ Քեմերոնը բրիտանական LBC ռադիոյին տված հարցազրույցում։
Միաժամանակ Քեմերոնը խոսել է Միացյալ Թագավորության կողմից Ուկրաինային ցուցաբերվող օգնության մասին՝ նշելով, որ Բրիտանիան այս հարցում ավելին է արել, քան ցանկացած այլ երկիր։
«Մենք վարժեցրինք ավելի քան 60 հազար ուկրաինացի զինվորների, մենք առաջինն էինք, որ նրանց տվեցինք հակատանկային զենքեր, ինչպես նաև հեռահար հրետանի և տանկեր», – ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը։