Դեյվիդ Քեմերոն. Ռաֆահում Իսրայելի պաշտպանության ուժերի օդային հարվածների հետաքննությունը պետք է լինի արագ, համապարփակ և թափանցիկ
Դեյվիդ Քեմերոն. Ռաֆահում Իսրայելի պաշտպանության ուժերի օդային հարվածների հետաքննությունը պետք է լինի արագ, համապարփակ և թափանցիկ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից իրականացված ավիահարվածների հետաքննությունը պետք է լինի արագ, համապարփակ և թափանցիկ։

Միաժամանակ Քեմերոնը հերթական անգամ կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը։

«Այն տեսարանները, որոնք մենք տեսանք Ռաֆահում հանգստյան օրերին ավիահարվածից հետո, խորապես անհանգստացնող են: Իսրայելի պաշտպանության ուժերը պետք է արագ, համապարփակ և թափանցիկ հետաքննեն միջադեպը։ Մեզ շտապ անհրաժեշտ է համաձայնություն՝ պատանդներին դուրս բերելու համար՝ դադարեցնելով մարտերը, որպեսզի կողմերին թույլ տան աշխատել երկարաժամկետ, կայուն հրադադարի ուղղությամբ», – ասել է Քեմերոնը։