Դեյվիդ Քեմերոն - Հասկանալի է, որ Իսրայելը որոշել է պատասխանել Իրանի հարձակմանը
Հասկանալի է, որ Իսրայելը որոշել է պատասխանել Իրանի հարձակմանը, Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ Բրիտանիան ցանկանում է տեսնել Իրանի դեմ համակարգված պատժամիջոցներ։
«Հասկանալի է, որ Իսրայելում որոշում են կայացնում գործելու։ Հուսով ենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս քիչ էսկալացիա առաջացնի»,- ասել է Դեյվիդ Քեմերոնը։